Մասկի ընկերությունը գլխարկների փոխարեն հրանետներ կարտադրի27 հունվարի 2018 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գործարար Իլոն Մասկին պատկանող Boring Company ընկերությունը մտադիր է հրանետների արտադրություն սկսել: Մասկն այդպիսի ակնարկ էր արել դեռ 2017-ի դեկտեմբերին Twitter-ի իր միկրոբլոգում. «Գլխարկները վաճառված են, շուտով կհայտնվեն հրանետներ»: Այժմ հրանետները հիշատակվել են Boring Company ընկերության կայքում: Սկզբից համապատասխան էջը նկատել էին հայտնի լրատվական Reddit ռեսուրսի օգտատերերը, որոնք նույնիսկ գաղտնաբառն էին գտել՝ flame (կրակ): Գաղտնաբառը շուտով փոխվեց, սակայն սքրինշոթերն արդեն տարածվել էին համացանցում, գրում է Ferra.ru-ն: Եթե գլխարկները Boring Company ընկերությունը վաճառում էր 20 դոլարով, ապա հրանետի արժեքը կլինի 600 դոլար նախնական պատվերի դեպքում: Reddit-ի օգտատերերից մեկը նշել է, որ հրանետների առաքումը կսկսվի ապրիլին: Սակայն, չի կարելի բացառել, որ Boring Company-ն ուղղակի ապրիլի 1-ին է նախապատրաստվում: Հետաքրքիր է, որ Boring Company ընկերությունը կարողացել է մոտ 300.000 դոլար վաստակել իր ապրանքանիշով գլխարկների վաճառքից 2017-ի հոկտեմբեր-նոյեմբերին, երբ վաճառվեց 15.000 նմուշ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |