Ծխողները փետրվարի 1-ին կհավաքվեն Հանրապետության հրապարակում27 հունվարի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ծխողները փետրվարի 1-ին կհավաքվեն Հանրապետության հրապարակում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագծին: Այդ մասին ասվում է «Պիտի ծխենք » նախաձեռնության ֆեյսբուքյան էջում: ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը: «Մենք հարգում ենք չծխողների իրավունքները, տուգանքը չէ, որ պիտի ծնի հարգանք »,-ասվում է կազմակերպիչների գրառման մեջ: Բողոքի ակցիան կանցկացվի փետրվարի 1-ին ժամը 14:00-ին: Հարցում․ Կո՞ղմ եք, թե դեմ ծխելու դեմ բարձր տուգանքներով պայքարին Օրինագիծը բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, Հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ, հատիկով ծխախոտ վաճառելու համար՝ 300 հազար դրամ, և այլն։ Ընթերցեք նաև.Բացօթյա տարածքներում ծխելը կարգելվի. Հատուկ տեղեր կհատկացվեն Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |