«Գրեմմի-2018». Բրունո Մարսը միանգամից 7 անվանակարգում է հաղթել![]() 29 հունվարի 2018 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական 60-րդ մրցանակաբաշխությունը: Երեկոյի ընթացքում Բրունո Մարսը հաղթել է միանգամից յոթ անվանակարգում՝ «Լավագույն ալբոմ», «Լավագույն ձայնագրություն» և «Լավագույն R&B ալբոմ»,«Լավագույն R&B կատարում»,«Լավագույն R&B երգ»(24K Magic): Երգչի That’s What I Like-ը ճանաչավել է տարվա լավագույն երգ: «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում մրցանակ է շահել Քենդրիք Լամարը (Damn): Նա նաև հաղթել է լավագույն «Լավագույն ռեփ կատարում», «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ռեփ երգ» անվանակարգերում: «Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում հաղթել է բրիտանացի Էդ Շիրանը՝ հայտնի Shape of you երգով: Նա ստացել է «Գրեմմի» նաև լավագույն փոփ ալբոմի համար (Divide)։ «Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է Լեոնարդ Կոհենը (You Want It Darker): «Լավագույն փոփ դուետ/խումբ» է ճանաչվել Portugal The Man-ի Feel It Still երգը: «Լավագույն սկսնակ երգչուհի» անվանակարգում հաղթել է Ալեսիա Կարան: Photo. Kevin Winter/Getty Images ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |