Մահացել է 37-ամյա ռեժիսոր Մարիա Սահակյանը

Մահացել է 37-ամյա ռեժիսոր Մարիա Սահակյանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ ռեժիսոր Մարիա Սահակյանը վախճանվել է: Նա ընդամենը 37 տարեկան էր: Այդ մասին հայտնել է կինոքննադատա Անդրեյ Պլախովն իր ֆեյսբուքյան էջում:

«Տաղանդավոր ռեժիսոր և լավ մարդ: Նկարահանում էր հեղինակային կինո, խորապես անձնական ֆիլմեր, որտեղ արտացոլվել է նրա հայաստանյան մանկությունն ու արտագաղթը Ռուսաստան: Նա չի գնացել կոմերցիոն զիջումների, շատ պահանջկոտ էր թե մասնագիտության, թե սեփական անձի հանդեպ...Նրան սպանեց քաղցկեղը: Անհնար է հավատալ գեղեցիկ 37-ամյա կնոջ մահվանը»,-գրել է նա:

Սահակյանի մահվան լուրը հաստատել են նաև ռեժիսոր Աննա Մելիքյանը և նրա գործընկերներից մեկը, որը չի ցանկացել նշել անունը:

Մարիա Սահակյանը ծնվել է 1980-ին Երևանում: Ավարտել է Կինոյի համառուսաստանյան պետական ինստիտուտը՝ ՎԳԻԿ-ը: «Հրաժեշտ» ֆիլմը նրա դիպլոմային աշխատանքն էր, որը մի քանի պարգևի է արժանացել, այդ թվում «Ոսկե ծիրանի» Գրան պրիին: Սահակյանը հայտնի է նաև որպես «Փարոսը» և «Էնտրոպիա» ֆիլմերի ռեժիսոր: Նա 5 երեխա ուներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---