ԱԳ նախարար. ԼՂ փաթեթային հանգուցալուծումը ենթադրում է նաև փուլային կիրառում29 հունվարի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ԼՂ հիմնախդնրի փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եռանախագահները բազմիցս հայտարարել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի այն տարրերի հիման վրա, որոնք ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն`այսինքն որպես փաթեթ: Փորձել առանձնացնել մեկ դրույթը, անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը», - նշել է նա, հայտնումն է Panorama.am-ը: Նալբանդյանի խոսքով՝ փաթեթային մոտեցումն առաջարկված է եռանախագահների կողմից և դրա մասին բազմիցս է հայտարարվել, նաև՝ ամենաբարձր մակարդակով: «Բազմիցս նշել ենք, որ փաթեթային հանգուցալուծումը, բնակաբանար, նկատի ունի նաև փուլային կիրառում», - ընդգծել է նախարարը: Նալբանդյանը հայտարարել է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԼՂ հարցում տարածքային զիջումների մասին չի խոսել: «Մակրոնն այդպիսի բան չի ասել: Ես ներկա եմ գտնվել բանակցություններին ու ասուլիսին: Իսկ այն փոխզիջումների մասին, որ խոսում են եռանախագահող երկրները, ներառյալ նաև Ֆրանսիան, իրենք ունեն միասնական դիրքորոշում, որոնք արտահայտված են նախագահների 5 հայտարարությունների մեջ», - նշեց նա: Նալբանդյանի խոսքով՝ այդ փոխզիջումային մոտեցումը փաթեթային մոտեցումն է և դա կոնցեպտուալ լուրջ փոփոխություն է վերջին տարիներին ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որովհետև եռանախագահող երկրները հայտարարում են, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա պարտադիր միջազգային իրավական ուժ: Նալբանդյանը հավելել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը Հայաստանը միշտ կողմ է եղել: «Եթե ավելացվեն այդ առաքելության թե քանակը, թե արդյունավետությունը, ապա դա կարող է նպաստավոր լինել լարվածության նվազեցման համար: Դա կարող է նպաստել նաև 1994-95 թվականին ձեռք բերված համաձայնությունների կատարմանը», - նշել է Նալբանդյանը: Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով |