Բրիտանիայում վախճանվել է ավելի քան 150 ժառանգ ունեցող տատիկը30 հունվարի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում վախճանվել է ռեկորդակիր տատիկը, որն ավելի քան 150 թոռ, ծոռ և ծոռնորդի ուներ: Մարգարեթ Հովարդը հեռացել է կյանքից 98 տարեկանում հիվանդանոցում՝ 9 ողջ մնացած երեխաների շրջապատում, որոնց տարիքը 50-70 տարեկան է: Կինը մինչև իր մահը իր բազմաթիվ ժառանգների օգնության կարիքը չի զգացել, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով: Հովարդը «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու էր: Նա շատ էր սիրում ֆուտբոլ նայել իր ժառանգների հետ միասին: Հովարդի թոռնուհի Ամանդա Միկինը խոստովանել է, որ հանգուցյալը սիրում էր, երբ ամբողջ ընտանիքը հավաքվում էր: «Նա որևէ բան է գործել ընտանիքի յուրաքանչյուր երեխայի համար: Բոլոր աղջիկները չէին հեռանում նրանից, բայց հենց որ սկսվում էր ֆուտբոլային հանդիպումը, նա վազում էր տղաների մոտ»,-հիշում է նա: Հովարդին կհուղարկավորեն հունվարի 31-ին, կհավաքվեն նրա բոլոր հարազատները՝ 45 թոռ, 84 ծոռ և 25 ծոռի երեխա: Նա ունեցել է 12 երեխա, միայն մեկն է նրանցից մահացել վաղ հասակում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |