ԶԼՄ. Իբրահիմովիչը մտադիր է ՄՅՈւ-ից ամերիկյան ակումբ հեռանալ![]() 29 հունվարի 2018 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է ակումբից Լոս Անջելեսի «Գալաքսի» հեռանալ «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերից հետո: Այս մասին գրում է բրիտանական Мetro-ն: Աղբյուրը գրում է, որ Սանչեսի տեղափոխությամբ, հնարավոր է՝ Իբրահիմովիչի խաղային ժամանակը նվազի: ESPN–ի փոխանցմամբ, շվեդ հարձակվողը այժմ ինտենսիվ բանակցությունների մեջ է ամերիկյան ակումբի հետ: Ակումբում վստահ են, որ կարող են ՄՅՈւ-ից գնել 36-ամյա ֆուտբոլիստին: Ապրիլին ստացած ծնկի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը վերջին մրցաշարում «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման՝ խաղադաշտում 187 րոպե անցկացնելով: Նա ակումբի հետ պայմանագիր է կնքել 2017 թվականի օգոստոսին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |