Ռուսական բանակը նոր ինքնաձիգերով է զինվում![]() 29 հունվարի 2018 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 4 նոր ինքնաձիգ սպառազինության ընդունելու մասին։ «Զվեզդա» պաշտոնաթերթի հաղորդմամբ, ընդհանուր նշանակության զորամիավորումները զինվելու են ԱԿ-12 և ԱԿ-15 ինքնաձիգերով։ Նրանք Կալաշնիկովի ինքնաձիգի խորը արդիականացումն են՝ համապատասխանաբար 5.45×39 և 7.62×39 մմ տրամաչափով։ ԱԿ-12/15 սերնդի ինքնաձիգ Հատուկ նշանակության ուժերը համար գնվելու են ԱԵԿ-971 և ԱԵԿ-973 ավտոմատները՝ համապատասխանաբար, 5.45×39 և 7.62×39 մմ տրամաչափով, մշակվում են դեռ ԽՍՀՄ տարիներից։ ԱԵԿ սերնդի ինքնաձիգ Նշված ավտոմատների հիմնական առանձնահատկությունը բալանսավորված ավտոմատիկայի կիրառումն է, ինչը էապես նվազեցնում է զենքի հետահարումն ու բարձրացնում թիրախի խոցման ճշգրտությունը։ Նոր ինքնաձիգերը նախատեսված են «Ռատնիկ» հանդերձանքի համակարգում ընդգրկվելու համար։ Այն ռուսական ուժերում է ներդրվում 2015 թվականից։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |