Կիևում մեկնարկել է Ռոման Բալայանի ֆիլմերի փառատոնը30 հունվարի 2018 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Կիևում մեկնարկել է հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր և կինոսցենարիստ Ռոման Բալայանի ֆիլմերի յուրօրինակ փառատոնը: «Հունվարի 29-ից սկսած յուրաքանչյուր երկուշաբթի հանդիսատեսը կկարողանա ոչ միայն ծանոթանալ Բալայանի ֆիլմերին, այլ նաև մանրամասներ իմանալ ֆիլմերի ստեղծման մասին: Կինոսերների հարցերին կպատասխանի ինքը ռեժիսորը», հայտնում է AnalitikaUA.net-ը: «Կինոհանդիպումներ Ռոման Բալայանի հետ» նախագիծը միայն սկիզբն է»,-ասել են կազմակերպիչները՝ հավելելով, որ մարտին և ապրիլին կանցկացվեն երաժշտական և թատերական միջոցառումներ, որոնք անմիջական կապ ունեն Բալայանի հետ: Բոլոր միջոցառումները նվիրվում են ռեժիսորի 77-ամյակին, որը ծննդյան օրը նշում է ապրիլի 15-ին: Նախագծին աջակցում է Ալեքսանդր Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ազգային կինոստուդիան: Ռոման Բալայանը որպես ռեժիսոր իր առաջին ֆիլմը ստեղծել է 1973 թվականին։ Կատարել է նկարահանումներ ռուս դասական գրողների՝ Չեխովի, Տուրգենևի, Լեսկովի և այլոց երկերի հիման վրա։ Բալայանին հատկապես մեծ հռչակ է բերել 1982 թվականին ստեղծված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։ Միայն այդ տարվա ընթացքում այն դիտել է ավելի քան 6,5 միլիոն մարդ։ Ֆիլմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1986 թ-ին՝ Պուշկինի մահվան 150-ամյակի առթիվ, Բալայանը նկարահանում է «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» ֆիլմը։ Ինչպես և «Թռիչքներ»-ում, այդ ֆիլմում նա անդրադառնում է միջին տարիքի՝ շուրջ 40-ամյա տղամարդու ճգնաժամին, ով փորձում է հասկանալ, թե ի՞նչ է ձեռք բերել անցած կյանքի ընթացքում և ի՞նչ անելիք դեռ ունի առջևում։ 1997 թվականին արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարին Նա նշել է, որ առավել քան երբևէ առկա է ուժեղ Եվրոպայի խորհրդի կարիքը |