ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԼԱՏՎԻԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռիգայում ստորագրվել է համատեղ հայտարարություն Հայաստանի Ազգային Ժողովի եւ Լատվիայի Սեյմի միջեւ Եվրամիության օրենսդրության հետ իրենց ազգային օրենսդրությունների համաձայնեցման մասին համագործակցության վերաբերյալ: Հայտարարության համաձայն, երկու երկրներն էլ իրենց ապագան տեսնում են եվրոպական ընտանիքում, որպես այդ կազմակերպության լիիրավ անդամ: Երկու երկրների խորհրդարանականները հավաստիացնում են, որ ազգային օրենսդրությունների համաձայնեցումը եվրոպական չափանիշներին հիմնական նախապայմանն է Եվրամիությանը անդամակցելու հարցում: Նշված է, որ հայկական օրենսդրությունը եվրոպականի հետ համաձայնեցնելու աշխատանքներն արդեն սկսվել են, ինչը կնպաստի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական իրավաբանական դաշտին: Հուշագիրը նաեւ ամրապնդում է Լատվիայի եւ Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության զարգացման ճանապարհին, որտեղ մեծ է խորհրդարանների դերը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---