ԱՄՆ «Կրեմլյան զեկույցում» 3 հայազգի օլիգարխ է ընդգրկվել30 հունվարի 2018 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ երեք հայազգի գործարար՝ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության «Կրեմլյան զեկույցում», որտեղ ներառված անձանց նկատմամբ կարող են ապագայում պատժամիջոցներ կիրառվել: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, զեկույցում հայտնվել են ՌԴ 96 խոշոր գործարար և 104 բարձրաստիճան պաշտոնյա, որոնք հնարավոր է՝ կապ ունեն 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին Կրեմլի միջամտության հետ: Ցանկում ընդգրկված անձինք առայժմ չեն ենթարկվում ԱՄՆ-ին կողմից պատժամիջոցների, կամ որևէ արգելքների ու սահմանափակումների: Ըստ Bloomberg-ի, չնայած սրան, սա կարող է ամերիկյան և եվրոպական ֆինանսական կառույցներին, բանկերին ստիպել խուսափել նրանց հետ գործակցելուց: Բարձրաստիճան պաշտոնյաներից ընդգրկված են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գործադիր, օրենսդիր մարմինների, պետական ընկերությունների այլ ներկայացուցիչներ: Ցանկում ներառվել են $1 մլրդ-ից ավելի կարողություն ունեցող գործարարներ, որոնք սերտ հարաբերություններ ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ամբողջական զեկույցը՝ այստեղ: Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը «Տաշիր» ըկերությունների խմբի նախագահն է,Սերգեյ Գալիցկին՝ «Մագնիտ» ցանցի սեփականատերը, իսկ Դանիլ Խաչատուրովը՝ «Ռոսգոսստրախի» նախկին նախագահը: Ավելի վաղ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել քրեական աշխարհի հետ կապ ունեցող Ռուսաստանում և հետխորհրդային այլ երկրներում բնակվող մի շարք անձանց, այդ թվում ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ: Ըստ պատժամիջոցների՝ «սև ցուցակում» հայտնվածներին արգելվում է մուտք գործել ԱՄՆ-ի տարածք, զբաղվել երկրում բիզնեսով: Ինչպես նաև սառեցվում են ԱՄՆ-ում ունեցած բանկային հաշիվները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |