BBC 3-ը փաստագրական հաղորդում է պատրաստել Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի մասին

BBC 3-ը փաստագրական հաղորդում է պատրաստել Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի մասին

PanARMENIAN.Net - Բրիտանական BBC 3 ռադիոկայանը փաստագրական հաղորդում է պատրաստել ավստրիացի հայտի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի մասին:

Հաղորդման հեղինակ, հույն լրագրող Մարիա Մարգարոնիսը պատմում է, որ վեպը ժամանակակից պատմության ամենաողբերգական դեպքերից մեկի մասին է, երբ Օսմանյան կայսրությունը որոշեց ամբողջովին ոչնչացնել հայկական ծագում ունեցող սեփական քաղաքացիներին:

Հեղինակը նշում է, որ գիրքը ոչ միայն հերոսապատում է հայ ժողովրդի դիմադրության և գոյատևման մասին, այլ նաև նախազգուշացում է ամբողջ աշխարհին:

Վեպը, 1938 թվականին, երբ Ավստրիան միացավ Նացիստական Գերմանիային, հայտնվել է արգելվածների շարքում և այրվել է, սակայն, միևնույն ժամանակ այն թարգմանվել է աշխարհի մի քանի տասնյակ լեզուներով:

Մարգարոնիսը նկատում է, որ վեպի հոլիվուդյան էկրանավորմանը մշտապես խոչընդոտել են Թուրքիայի իշխանությունները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---