Ռոբերտ Քոչարյան. Լեւոն Տեր-Պետրոսյանն ազատ է իր տեղաշարժումներում 5 մարտի 2008 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի գտնվում տնային կալանքում եւ ազատ տեղաշարժվելու իրավունք ունի: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ տնային կալանք չի կիրառվում, քանի որ, ցավոք, Հայաստանում նման իրավական կետ չկա»,- ասել է Քոչարյանը: Նա նշել է, որ նման խափանման միջոցը կիրառվում է շատ արեւմտյան երկրներում եւ ավելի թեթեւ պատիժ է հանդիսանում, որը վերացվել է Հայաստանում անկախություն հռչակելուց հետո:«Տեր-Պետրոսյանը ազատ է իր տեղաշարժերում, խնդիրը միայն նրանում է, որ չենք կարող երաշխավորել նրա անվտանգությունը զանգվածային չարտոնված միջոցառումներում»,- ասել է Քոչարյանը: Ընդ որում, նախագահը կարծիք է հայտնել օրենսդրության փոփոխման մասին, ըստ որի նման դեպքերում իրենք` պահակախմբի սպաները, կարող էին հրաժարվել ծառայությունից եւ դադարեցնել իրենց լիազորությունները, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին Միլլեր․ ԱՄՆ–ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամների ձերբակալություններով Նա կոչ է անել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել անարդարացի կալանավորվածներին |