Եվրոպացի պաշտոնյա. ՀԱԷԿ-ը հնարավորինս շուտ պետք է փակել30 հունվարի 2018 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը կարծում է, որ Մեծամորի ատոմակայանը հնարավորինս շուտ պետք է փակել: «Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին», - լրագրողներին է ասել Լորենցը, հայտնում է Aysor.am-ը Երևանում մեկնարկել է էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը։ «Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ անվտանգությունը: Դա պետք է հաշվի առնել։ Ներկայումս Հայաստանի հետ ԵՄ-ն աշխատում է ատոմակայանի անվտանգության բարելավման ուղղությամբ», - ասել է Դիրկ Լորենցը։ Նա նշել է, որ Ֆուկուսիմայի ողբերգական դեպքից հետո ԵՄ-ում գտնվող ատոմակայանների սթրես-թեսթեր են անցկացվել, այդպիսին նաև Հայաստանն է իրականացրել։«Այժմ կարևոր է այդ թեստերի արդյունքները կյանքի կոչել, այսինքն, անել այն, ինչ հնարվոր է այս ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար», - ասել է Լորենցը: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։ Սարքավորումների փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2018թ. նախատեսվող պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |