Tradewise Chess Festival. Արոնյանը հաղթել է Նայջել Շորթին

Tradewise Chess Festival. Արոնյանը հաղթել է Նայջել Շորթին

PanARMENIAN.Net - Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Նայջել Շորթին (Անգլիա):

Լիլիթ Մկրտչյանն առանց խաղի կես միավոր է ստացել (մրցաշարի կանոնակարգի համաձայն, ցանկության դեպքում նա կարող էր հանգստյան օր ընտրել, որի համար կես միավոր է տրվում):

7 տուրից հետո Արոնյանը 5.5 միավորով 7-րդ տեղում է, իսկ Լիլիթը 4-ով՝ 88-րդ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---