Ռուսական զենք գնողների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել

Ռուսական զենք գնողների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել

PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանի ՌԴ դեմ, դրանից կարող են տուժել նաև ռազմարդյունաբերության համալիրի գծով ՌԴ գործընկերները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Պետդեպարտամենտը կարող է սկսել պատժամիջոցներ սահմանել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդեցության մասին» 231 օրենքի շրջանակում՝ ռազմարդյունաբերության ոլորտի ռուսական ձեռնարկությունների և հետախուզական ծառայությունների հետ զգալի տրանզակցիաների համար...Երբ և եթե մենք հայտարարենք նոր պատժամիջոցների մասին, մենք դա կանենք: Եթե պատժամիջոցներ սահմանվեն, դրանք առավելապես կառնչվեն ոչ ռուսական կազմակերպություններին, որոնք զգալի տրանզակցիաներ ունեն ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պաշտոնյան հավելել է նաև, որ ՌԴ դեմ պատժամիջոցների քաղաքականությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն կասեցվել «այն սադրիչ ու ապակայունացնող գործողությունները, որոնք հանգեցրել են վերոնշյալ օրենքի ընդունմանը»:

Ինչպես հայտնի է, և Հայաստանը, և Ադրբեջանը մեծաքանական զենք ու ռազմատեխնիկա են գնում ՌԴ-ից:

Ադրբեջանը մոտ 5 մլրդ դոլարի զենք, զինամթերք և ռազմատեխնիկա է գնել ՌԴ-ից, իսկ նոր խմբաքանակների առաքումը շարունակվում է:Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ նոր պայմանագրերի մանրամասները։

Հայաստանն, իր հերթին, մշտապես համալրում է իր զինված ուժերը ռուսական արտադրության սպառազինությամբ: ՀՀ-ն ՌԴ-ից 200 մլն դոլարի վարկ էր վերցրել զենք և ռազմատեխնիկա ձեռք բերելու համար, որին հաջորդեց նույն նպատակով նոր վարկի՝ 100 մլն դոլարի մասին պայմանավորվածությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---