Մխիթարյանի ակնարկը Մոուրինյոյին. Նոր ակումբում հարձակողական ֆուտբոլ եմ խաղալու![]() 30 հունվարի 2018 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» վերջերս «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է՝ շատ ուրախ է, որ նոր ակումբում հարձակողական ֆուտբոլ է խաղալու: Այս մասին գրում է Fourfourtwo կայքը: 29-ամյա հայ ֆուտբոլիստն ասել է, որ գնահատում է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հարձակողական ոճի ֆուտբոլը, ինչն ակումբը գրավիչ է դարձնում: Աղբյուրը գրում է, որ սա ակնարկ է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով պաշտպանողական ֆուտբոլային ոճ ունի: «Իհարկե ղեկավարի կողմից հարգանք վայելելը շատ կարևոր է: Ես գիտեմ, որ նա (Վենգերը- խմբ.) շատ պահանջկոտ է և սիրում է, երբ իր խաղացողները ինքնադրսևորվում են: Սա այն պատճառներից է, ինչի համար ես միացել եմ ակումբին, քանի որ բոլորը գիտեն՝ նա հիանալի ղեկավար է», - ասել է Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստն ասել է նաև, որ շատ երկար ժամանակ է, ինչ ճանաչում է Վենգերին, և «Արսենալ» տեղափոխվելու որոշումը կայացնելը բարդ չէր: «Կարծում եմ՝ ոճը, որով խաղում է «Արսենալը», շատ խաղացողների մոտ այս ակումբին միանալու և այստեղ հարձակվողական ֆուտբոլ խաղաղալու ցանկություն է առաջացնում»,- ասել է նա: Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |