Հարավային Ամերիկայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդը Չիլիում հանդիպել է Հռոմի պապին

Հարավային Ամերիկայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդը Չիլիում հանդիպել է Հռոմի պապին

PanARMENIAN.Net - Լատինական Ամերիկայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, գերապայծառ Վարդան արքեպիսկոպոս Պողոսյանը Չիլիում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոսի պապի հետ՝ Հարավային Ամերիկա նրա կատարած այցի ընթացքում: Այս մասին հայտնում է հայկական Diario Armenia պարբերականը:

Պողոսյանի նախաձեռնությամբ, հայ հավատացյալները կարողացել են ներկա գտնվել Հռոմի պապի հանրային ելույթներին, ծածանել Հայաստանի դրոշը:

Լատինական Ամերիկայի կաթողիկե եկեղեցու առաջնորդը Հռոմի պապի հետ հանդիպումից հետո՝ Բուենոս Այրես վերադառնալուց առաջ, մասնակցել է նաև պապի Չիլիի երիտասարդության հետ հանդիպմանը:

Հռոմի պապի այցը Չիլի մեկնարկել էր հունվարի 16-ին: Նա հանդիպել է հավատացյալներին մայրաքաղաք Սանտյագոյի հրապարակում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---