Չեխ. Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է![]() 30 հունվարի 2018 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը ասել է, որ վերջերս «զինագործների» ակումբ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Այս մասին գրում է Evening Standard-ը: «Մխիթարյանը շատ խելացի, փորձառու և արագ ֆուտբոլիստ է: Ես բազմիցս Չեխիայի հանրապետության հավաքականի կազմում խաղացել եմ նրա դեմ և համոզվել՝ որքան լավ խաղացող է նա», - ասել է չեխ դարպասապահը: Չեխը համոզմունք է հայտնել, որ «զինագործների» խաղաոճը կհամապատասխանի Մխիթարյանին: «Դոնեցկի «Շախտյորում», Հայաստանի հավաքականում կամ էլ հատկապես Դորտմունդի «Բորուսիայում» նրա ելույթները նայելիս, կտեսնեք, թե որքան բարձրակարգ խաղացող է: Հուսով եմ` այստեղ նա կկարողանա դրսևորել իր իրական որակները»- ասել է դարպասապահը: Հունվարի 30-ին Մխիթարյանը կարող է իր առաջին հանդիպումն անցկացնել «Արսենալի» կազմում` մասնակցելով «Սուոնսիի» հետ Պրեմիեր լիգայի հերթական մրցափուլի խաղին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |