Եգիպտոսում դինոզավրի 10 մետրանոց կմախք են գտել

Եգիպտոսում դինոզավրի 10 մետրանոց կմախք են գտել

PanARMENIAN.Net - 10 մետրանոց դինոզավրի կմախք են հայտնաբերել Եգիպտոսի կենտրոնական մասում՝ Լիբիական անապատի կենտրոնում, Հարգա օազիսում: Կենդանին ապրել է 75 մլն տարի առաջ և չափերով համադրելի է դպրոցական ավտոբուսի հետ: Գտածոն հայտնաբերվել էր դեռևս 2013-ին, 4 տարի այն ուսումնասիրում էին Էլ Մանսուրայի համալսարանի գիտնականները: Իսկ տվյալները հրապարակվել են միայն այժմ՝ Nature Ecology and Evolution գիտական հանդեսում:

Ըստ գիտնականների, դինոզավրը, որին համալսարանի պատվին անվանել են Մանսուրազավր, 5,5 տոննա է կշռել, երկար պարանոց և պոչ է ունեցել, շարժվել է 4 թաթի վրա և բուսակեր է եղել, ինչպես բոլոր տիտանոզավրերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ գիտնականների, հայտնաբերված կմախքը ամենաամբողջականներից է Աֆրիկայում հայտնաբերվածների մեջ և լավ է պահպանվել:

Ըստ գիտնականների, դինոզավրերի այդ տեսակը նման չէայդ շրջանում ժամանակակից Աֆրիկայի տարածքը բնակեցնող մյուս տեսակներին: Դրանք ավելի նման են ավելի վաղ Եվրոպայի և Ասիայի տարածքում հայտնաբերված Կավճի դարաշրջանի դինոզավրերի կմախքներին: Դա թույլ է տալիս ենթադրել, որ կենդանիները մեկուսացված չեն զարգացել, այլ տեղաշարժվել են Հյուսիսային Աֆրիկայի և Հարավային Եվրոպայի տարածքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---