Նախագահի պահանջն ԱԳՆ-ից՝ մի փոքր ավելի «թափով» աշխատել![]() 30 հունվարի 2018 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայկական դիվանագիտության արդյունավետության բարձրացումն օրվա հրամայական է: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հորդորել է, գիտակցելով արտաքին քաղաքական խնդիրների լրջությունը, մի փոքր ավելի թափ հաղորդել գերատեսչության աշխատանքին: «Կարծում եմ, որ արդեն հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում և հնչեցնում եմ հենց արտաքին գործերի նախարարությունում։ Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ», - ասել է նախագահը և հավելել, որ ակնկալում է ԱԳՆ-ի շոշափելի դերակատարումը այդ փաստաթղթի վերանայման ամբողջ գործընթացում։ Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Սարգսյանն ասել է, որ կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ հայկական կողմի դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: «Միաժամանակ, որքան էլ որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ։ Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն երկրի ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»,- նշել է նախագահը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |