Հայ գործարարի որդուն և ազգականին առևանգողները ձերբակալվել են. Բիթքոինով $5 մլն էին պահանջում![]() 30 հունվարի 2018 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի և ՌԴ սահմանին ձերբակալվել են հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդու և զարմիկի առևանգման մեջ կասկածվող անձինք՝ 22-ամյա մի կին և նրա 41-ամյա կենակիցը: Այդ մասին հայտարարել է Կիևում ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն: «Երկու եղբայրներին, ՀՀ քաղաքացիներին առևանգել էին Կիևում անցորդների աչքի առաջ և անազատության մեջ պահել 70 օր: Նրանց ազատ արձակելու համար առևանգողները փրկագին էին պահանջել հայտնի հայաստանցի գործարարից՝ առևանգվածներից մեկի հոր: Պահանջել էին 5 մլն դոլար բիթքոինով»,-գրում է fakty.ua-ն: Հանցագործների ինքնությունը հաջողվել է պարզել, երբ առևանգվածներից մեկիկն հաջողվել է փախչել: «Տղային ինչ-որ կերպ հաջողվել էր դուրս պրծնել շղթաներից, նա կոտրել էր պատուհանի ապակին և դուրս թռել 2-րդ հարկից: Նրան հաջողվել էր փախչել և ոստիկանություն կանչել: Պահակը, տեսնելով, որ պատանդներից մեկին հաջողվել է փախչել, ինքն էլ է փախել: Առևանգողներին ձերբակալել են, երբ նրանք պատրաստվում էին հատել ՌԴ սահմանը: Ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում, սակայն նրանց մոտ հայտնաբերվել են նյութեր այլ ազդեցիկ և հարուստ մարդկանց մասին: Հավանաբար, նրանք նոր առևանգումներ էին պատրաստում»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը, գրում է «Ֆակտին»: Հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայում առևանգված Հայաստանի քաղաքացիներն ազատության մեջ են: Այդ մասին հայտարարեց Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |