«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում

«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում։ Այս մասին հայտնում է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը:

Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին: Բացի Հայաստանից այդ օրը ելույթ կունենան Բելառուսը, Բուլղարիան, Լիտվան, Ալբանիան, Չեխիան, Բելգիան, Իսլանդիան, Ադրբեջանը, Իսրայելը, Էստոնիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Ավստրիան, Իռլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Հունաստանը և Մակեդոնիան:

Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին։

«Եվրատեսիլ 2018»-ն այս տարի կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---