Զեկույց. Հայաստանում ծխում է յուրաքանչյուր 2-րդ տղամարդը![]() 30 հունվարի 2018 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ծխում է տղամարդկանց կեսից ավելին` 51,5%-ը, կանանց՝ 1,8%-ը։ Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածության վերաբերյալ STEPS ազգային հետազոտության համաձայն՝ երկրում ծխողների 94,3%-ն օգտագործում է գործարանային արտադրության ծխախոտ։ Ծխելը սկսելու միջին տարիք է համարվում 18,1: Չափահաս բնակչության 56,4%-ը ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվում է տանը, իսկ 26,6%-ն` աշխատավայրում: Հայաստանում ամեն տարի ախտորոշվում է շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների 1300-1500 նոր դեպք: 2016 թվականին ընդհանուր հիվանդների թիվը կազմել է 1930, որից 1624-ը` տղամարդիկ, 306-ը` կանայք (100.000 բնակչի հաշվով` 64,6), իսկ մահացությունը՝ 1170 դեպք, որից 975-ը` տղամարդիկ, 195-ը` կանայք (100.000 բնակչի հաշվով` 39,1): Վիճակագրական տվյալները փաստում են, որ տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղով հիվանդացությունը և մահացությունը 5-6 անգամ բարձր է, քան կանանց։ Դա կարող է պայմանավորված լինել տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ: Միաժամանակ, Հայաստանում ամեն տարի գրանցվում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների շուրջ 55.000 նոր դեպք, որոնց զարգացման հիմնական պատճառներից մեկը համարվում է ծխելը: Հարցմանը մասնակցել է 18-ից 69 տարեկան 2349 քաղաքացի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |