Instagram-ն աշխատում է տեսազանգերի ներդրման վրա![]() 31 հունվարի 2018 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Instagram լուսանկարչական ծառայության թիմն աշխատում է հավելվածում նաև տեսազանգերի գործառույթի ներդրման վրա: Երբ ամեն ինչ աշխատի, Direct ուղեցույցում նոր նշան կհայտնվի, ինչպես WhatsApp-ում, գրում է Ferra.ru-ն մասնագիտական WABetaInfo ռեսուրսի վրա հղումով: Տեսազանգի պատկերակը հասանելի կլինի այլ օգտատերերի հետ բաց, ակտիվ Direct-ի դեպքում: Այսինքն՝ զանգահարել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ զրուցակիցը ընդունի Direct-ին միանալու հրավերը, հակառակ դեպքում պատկերակը չի հայտնվի: Ինչպես ակնկալում է աղբյուրը, տեսազանգերն առաջիկա ամիսներին հասանելի կդառնան Instagram-ում Android-ի և iOS-ի համար: Instagram-ն Android-ի և iOS-ի համար հասանելի է անվճար ներբեռնման համար App Store-ում և Google Play-ում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |