Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կարող է ներառվել Ֆրանսիայի օրացույցում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կարող է ներառվել Ֆրանսիայի օրացույցում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքին և խոստացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներառել Ֆրանսիայի օրացույցում: Այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի Twitter-յան հաղորդագրության մեջ:

Դա եղել է Մակրոնի նախընտրական խոստումը:

«Հանուն արդարության և ճանաչման պայքարը մեր պայքարն է, մենք պայքարում ենք՝ ներառելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ֆրանսիայի օրացույցում»,-ասել է նա՝ հավելելով, որ կարևոր է, որպեսզի Ազգային ժողովը քննարկի այդ հարցն առաջիկա ամիսներին:

Ամենամյա ավանդական ընթրիքին ներկա են եղել Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Լիոնի քաղաքապետ Գևորգ Քեփենեկյանը, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներ և այլոք:

2018-ի հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Հայաստան: Նա կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին Երևանում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---