Նախարարությունն ու թարգմանիչը հակառակ պնդումներ են անում Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսի մասին

Նախարարությունն ու թարգմանիչը հակառակ պնդումներ են անում Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսի մասին

PanARMENIAN.Net - Մշակույթի նախարարությունը որևէ կապ չունի Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի չեղարկման հետ: Այս մասին. PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնեց մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը:

Ավելի վաղ, Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևանի թանգարաններից մեկում փետրվարի 7-ին նախատեսված գրքի շնորհանդեսը չեղարկվել է։ Նա ասել էր, որ պաշտոնական պարզաբանմամբ՝ տեխնիկական խնդիրներն են միջոցառման չեղարկման պատճառը, սակայն ինքը քաղաքական դրդապատճառներ էր տեսել:

Նահապետյանը մեզ հետ զրույցում, ասաց, որ հաշվի առնելով նախարարության գործելաոճը, վստահ է՝ գերատեսչությունը կանգնած է գրքի շնորհանդեսի չեղարկման հետևում:

«Նախկինում նախարարությունից նման դեպքեր են թույլ տվել, սակայն մշտապես ասել են, որ կապ չունեն: Սրանք ընդամենը կասկածներ չեն. այն, որ միջամտություն եղել է, համոզվել եմ բազամթիվ աղբյուրներից», -ասաց Նահապետյանը:

Նրա խոսքով՝ թանգարանի ղեկավարությունը, որտեղ պետք է կայանար շնորհանդեսը, պատճառաբանել է, որ չեղարկման պատճառները տեխնիկական են:

«Ես վստահ եմ՝ պատճառները քաղաքական են», -ասաց Նահապետյանը:

Նա հավելեց նաև, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու «Նոյյան տապան» գրատանը, իսկ օրն ու ժամն անփոփոխ են՝ փետրվարի 7-ին, 19:00-ին:

Շնորհանդեսի չեղարկամանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր նաև ինքը Սաակաշվիլին՝ ասելով, որ «Մոսկվայի հատուկ գործակալներն այստեղ էլ միջամտեցին»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---