ՀՀ Գլխավոր շտաբ. Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի ողջ մեղքն ու պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը 6 մարտի 2008 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանում այսօր եւս եղել է փոխհրաձգություն, սակայն իրավիճակը լիովին վերահսկվում է: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, փոխհրաձգություն է եղել նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում: «Մարտի 4-ին Հայաստանը փորձել է կապվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ հարձակումը դադարեցնելու համար, սակայն նրանք անուշադրության մատնեցին մեր դիմումը: Հենց այդ պատճառով է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը ստիպված եղավ կրակ բացել եւ ետ շպրտել հակառակորդին: Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարությունը պետք է վերջնականապես պարզի իր համար` ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է մինչեւ վերջ պաշտպանել հայրենիքը: Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի ողջ մեղքն ու պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը»,-ասել է Օհանյանը: Միեւնույն ժամանակ, Ս.Օհանյանը հիշեցրել է, որ հրադադարի ռեժիմի պահպանման մասին համաձայնագրում ասվում է, որ անթույլատրելի է հրետանու կիրառումը: «Սակայն ադրբեջանցի զինվորականները ականանետներ օգտագործեցին եւ մեզ այլ բան չէր մնում, քան պատասխանել նույն տեսակի կրակով»,-ընդգծել է նա: Նա նաեւ նշել է, որ փոխհրաձգություններ հայ-ադրբեջանական սահմանում միշտ են լինում, սակայն դրանք արագ դադարում են: Ս.Օհանյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են ինչպես միջազգային հանրությանն, այնպես էլ սեփական ժողովրդին: «Պետք չէ մոռանալ, որ աշնանը Ադրբեջանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, եւ Ալիեւն այդպիսով ազդում է ժողովրդի վրա: Սակայն մենք պետք է միշտ հիշենք` Ադրբեջանն իրոք զինվում է եւ պատրաստվում նոր պատերազմի, եւ հայկական բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի ետ մղել հակառակորդի հարձակումը»,-ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը` հավելելով, որ այս միջադեպով Բաքուն ցանկանում էր ստուգել ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |