Դատարանն ուժի մեջ է թողել Ջիգարխանյանի ապահարզանը կնոջ հետ![]() 31 հունվարի 2018 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Կունցևոյի շրջանի դատարանը հաստատել է հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի մասին որոշումը: Նախորդ որոշումը բողոքարկել էին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի իրավաբանները: «Որոշումն անփոփոխ է թողնվել: Այն ուժի մեջ է մտնում հունվարի 31-ից»,-ասել է դատարանի մամուլի քարտուղարը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի ապահարզանը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ անվավեր է ճանաչվել: Այդ մասին հայտարարել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆենովը: Իրավաբանը պատմել է, որ 2017-ի վերջում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ապահարզանի մասին դատարանի որոշումը: Ավելի վաղ մեծ սկանդալ բռնկվեց 82-ամյա դերասանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ, որը սկսվեց նրանից, որ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Հոսպիտալացումից հետո նա հայտարարեց, որ մտադիր չէ այլևս ապրել կնոջ հետ, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց: Ավելի ուշ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք ներկայացվեց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |