Շավարշ Կարապետյանը համալրել է Պուտինի վստահված անձանց ցանկը![]() 31 հունվարի 2018 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է ՌԴ նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակի երրորդ մասը: Ըստ ՌԴ օրենսդրության, նախագահի թեկնածուն իրավունք ունի մինչև 600 վստահված անձ ունենալ: Ավելի վաղ Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան հայտարարել էր, որ Պուտինը 500 վստահված անձ կունենա: Ըստ ցուցակի, Պուտինի վստահված անձանց ցանկը համալրել է Շավարշ Կարապետյանը: Սուզալողորդ Կարապետյանն աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն։ 1976-ին նա տասնյակ մարդկանց կյանք է փրկել Երևանյան լիճն ընկած տրոլեբուսից: Պուտինի վստահված անձանց շարքում է նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Ալեքսանդր Չուբարյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վստահված անձանց առաջին և երկրորդ ցուցակում ևս կան հայկական ազգանուններ՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռուսաստանաբնակ թրասուսերակիր, Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը: Վստահված անձանց թվում են նաև Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիորտրովսկին, բժիշկ Սերգեյ Ավետիսովը, ռեժիսոր Կարեն Շախնազարովը,գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը: Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 18-ին, ընտրարշավը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին: Photo: Oleg Makarov RIA ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |