Օբամեյանգն ու Մխիթարյանը կրկին միասին կխաղան

Օբամեյանգն ու Մխիթարյանը կրկին միասին կխաղան

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, իսկ տրանսֆերը ռեկորդային գումար է արժեցել:

Գաբոնացի ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայում» խաղացել է 2013 թվականի հուլիսից: Նույն թվականին ակումբ է տեղափոխվել նաև վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա Օբամեյանգի հետ «Բորուսիայում» խաղացել է երեք տարի՝ մինչև 2016 թվականը, որից հետո տեղափոխվել է ՄՅՈւ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» €63 մլն-ի դիմաց համաձայնության է եկել «Բորուսիայի» հետ` Օբամեյանգի տրանսֆերի շուրջ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---