Հայկ Քոթանջյան. Բաքուն արյունոտ արկածախնդրության հեղինակությունն ու մեղքը բարդում է հայկական կողմի վրա 6 մարտի 2008 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը ղարաբաղյան կողմի խնդրանքով տեղեկացրել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ինչպես նաեւ նպատակ ունենալով անհապաղ վերականգնել ստատուս-կվոն եւ հրադադարի ռեժիմը, փորձել է ուղիղ հեռախոսակապով կապ հաստատել Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարության հետ: Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ նախարար Սաֆար Աբիեւը զբաղվածության պատճառով չի կարող հեռախոսային բանակցությունների մեջ մտնել: Հայկական կողմը ռազմական գիտության բոլոր կանոններով ձեռնարկեց համապատասխան փոխադարձ քայլեր եւ դուրս շպրտեց ադրբեջանցի զինվորականներին նրանց գրաված դիրքից` վերականգնելով ստատուս-կվոն շփման գծում»,-հայտարարել է Հայաստանի ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Ըստ Հ.Քոթանջյանի, ԼՂՀ Պաշտպանության բանակի հաջող մարտական գործողությունների արդյունքում ՀՀ ռազմական ղեկավարությունը ադրբեջանական ԶՈՒ ղեկավարութան դիմումին ի պատասխան տեղեկացրել է, որ պատրաստ է հնարավորություն տալ զոհված ադրբեջանցի զինվորների մարմինները մարտի դաշտից տեղափոխելու համար: Այս փաստերի իրականությունը հայտնի է ԵԱՀԿ-ին: Նա նաեւ նշել է, որ Բաքվի կառավարական, հասարակական շրջանակները եւ առանձին մասնագետներ ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկում են ադրբեջանական բանակի անհաջող փորձը` պարտադրելով ադրբեջանական եւ միջազգային հանրությանը կատարվածի սեփական վարկածը: «Հայաստանում ներքին կայունության վերականգնման բարդ շրջանում հայկական դիրքերի մարտունակությունը ստուգելու ադրբեջանական բանակի տապալված փորձը Բաքվի աղբյուրները մեկնաբանում են ճիշտ հակառակ կողմից: Բաքուն արյունոտ արկածախնդրության հեղինակությունն ու մեղքը բարդում է հայկական կողմի վրա: Բաքուն կեղծ թվեր է բերում իբր զոհված հայ զինծառայողների մասին` նշելով ադրբեջանական բանակի մարտական խիզախությունը: Հավաստի փաստերին հակառակ, փաստերի նման խեղաթյուրումն ուղղված է ադրբեջանական արյունոտ արկածախնդրության տապալման սքողմանը եւ միջազգային հանրությանն ու փորձագետներին կատարվածն այնպես հրամցնելուն, ինչպես դա շահավետ է Բաքվի քաղաքական շահերին, որոնք կանգնած են նախագահական ընտրական մարտահրավերների փորձության առջեւ: Ադրբեջանական կողմի մեկնաբանությունը, որ կառուցված է փաստերի կոպիտ խեղաթյուրման վրա եւ շահագործում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, միջազգային հանրության հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու փորձ է»,-ասել է Քոթանջյանը: Հիշեցնենք, որ մարտի լույս 4-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խումբը, խախտելով հրադադարի ռեժիմը, գրավել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից մեկը: Արդյունքում վիրավորվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի եկու զինծառայող: Հայկական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկել եւ դուրս է շպրտել ադրբեջանցի զինծառայողներին իրենց գրաված դիրքից: Զոհվել են ադրբեջանական բանակի 8 զինծառայողներ, յոթը` վիրավորվել են: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |