Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհի շինարարությունը մեկնարկել է. Իտալացիները կկառուցեն![]() 31 հունվարի 2018 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել են Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհի այս հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ: Ճանապարհը կունենա 3 ուղեանց՝ Օհանով, Տիչինա փողոցներում, ևս մեկն էլ` Չաուշ-Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվի նաև 3 անցում՝ երկրորդային փողոցների համար, նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի և Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկնարկի արարողությանը նշել է, որ 2020 թվականի սկզբին մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող, շուրջ 23 կմ երկարությամբ Երևանի հյուսիսային և հարավային մուտքերը կապող ճանապարհ կստեղծվի, ինչը տրանսպորտային հոսքերից զգալիորեն կբեռնաթափւ քաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները։ Աշխատանքների արժեքը կկազմի մոտ $32.95 մլն ԱՄՆ դոլար։ Առնո Բաբաջանյան փողոցը կապում է Իսակովի պողոտան ու Մալաթիա թաղամասում գտնվող Րաֆֆու փողոցը։ Ծրագրի համաձայն, Բաբաջանյան-Րաֆֆի փողոցների հատման կետից մինչև Գևորգ Չաուշ փողոցի ու Աշտարակի խճուղու հատման կետը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |