Ջիգարխանյանը հոսպիտալացվել է սրտի նոպայով![]() 31 հունվարի 2018 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է: Այդ մասին հայտնել է աղբյուրը բուժհաստատությունից: «Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է, նա Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է՝ այս անգամ սրտի նոպայով: Նա անգիտակից վիճակում է: Հիմա նրան հանգստություն և բուժում է պետք»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ջիգարխանյանի նոպան կապված է թերի բուժված թոքաբորբի հետ, բարդություններ են առաջացել, շտապ հոսպիտալացման կարիք եղավ»,-ասել է նա: Թատրոնում հաստատել են Ջիգարխանյանի հոսպիտալացման լուրը: Հունվարի 31-ին Մոսկվայի Կունցևոյի շրջանի դատարանը հաստատել է հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի մասին որոշումը: Նախորդ որոշումը բողոքարկել էին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի իրավաբանները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի ապահարզանը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ անվավեր է ճանաչվել: Այդ մասին հայտարարել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆենովը: Իրավաբանը պատմել է, որ 2017-ի վերջում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ապահարզանի մասին դատարանի որոշումը: Ավելի վաղ մեծ սկանդալ բռնկվեց 82-ամյա դերասանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ, որը սկսվեց նրանից, որ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Հոսպիտալացումից հետո նա հայտարարեց, որ մտադիր չէ այլևս ապրել կնոջ հետ, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց: Ավելի ուշ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք ներկայացվեց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |