Աշխատանքի ընթացքում մեզ հաճախ հանդիպում են ծիծաղելի, զավեշտալի, ահասարսուռ և աբսուրդային լուրեր, հայտարարություններ կամ պարզապես վերնագրեր, որոնք, սակայն, միշտ չէ, որ տեղ են գտնում մեր լրահոսում։
PanARMENIAN.Net -ը մեկ տողով ներկայացնում է 2018-ի հունվարի ընթացքում խմբագրության աչքից չվրիպած բոլոր նմանատիպ իրադարձությունները։
Վարչապետն առաջին աշխատանքային օրով գնաց արձակուրդ:
Հայ կանայք տղամարդկանցից հաճախ են Pornhub մտնում:
Քաղաքապետարանն ապամոնտաժել է տարազ հագած կովերի պաստառը:
Գալուստ Սահակյանը կարոտում է ԽՍՀՄ-ի տարիների իր աշխատավարձը:
ՀՀ-ն պարտվեց ՄԻԵԴ-ի դատում՝ ընդդեմ Դանիայում ՀՀ դեսպանի:
«Հայ Դատը» վիրավորվեց ամերիկացի հումորիստի՝ Թրամփին ծաղրող կատակից:
Վարչապետն առաջարկում է բենզինի փոխարեն գազով մեքենա քշել:
Մոսկվայից «արտաքսել են» 200 հայ աղավնի:
Եզդիները Գալուստ Սահակյանի ժամանակների ԱԺ-ն քրդամոլ են համարում:
Նախագահը կողմ էր քաղաքականությամբ չզբաղված նախագահ ունենալուն:
Երևանյան հյուրանոցում տղամարդը դանակահարել է եղբոր կնոջը:
«Արսենալի» երկրպագուն պարգևատրվեց «Մխիթարյան» ազգանունը ճիշտ արտասանելու համար:
ՀՀ-ն դարձավ Միջազգային ծովային կազմակերպության անդամ:
Ըստ ԿԲ նախագահի՝ կարագը թանկացավ, քանի որ պարզվեց, որ ձեթից օգտակար է:
Իրանցիները Երևանից Լոնդոն մանղալով ափիոն էին փորձում տանել:
Ծխելու արգելքի դեմ բողոքի երթ կկայանա:
Վարչապետի աշխատավարձը կբարձրացվի 66.140 դրամով:
ՀՀ ապագա նախագահ կդառնա «Տետրիսի» համահիմնադիրը:
Փաշինյանին Հռոմում փորձում էին ձերբակալել՝ 2008-ի հետախուզման պատճառով: