ՀՀ-ում միջազգային ճանապարհային նշաններ կհայտնվեն31 հունվարի 2018 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կանցնի միջազգայնորեն ընդունված ճանապարհային նշանների: Այդ մասին հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նա հավելել է, որ միանալով «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիային, Հայաստանը ստանձնում է մի շարք պարտավորություններ՝ ընդունել կոնվենցիայում նկարագրված ճանապարհային նշանների, ազդանշանների և պատկերանշանների, ինչպես նաև ճանապարհային գծանշումների համակարգը և այն ներդնել հնարավորինս կարճ ժամկետում, հայտնում է Panorama.am-ը: Նրա տեղեկացմամբ, պարտավորություների շրջանակում է նաև ՀՀ տարածքում կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 4 տարի հետո փոխարինել կամ լրացնել ցանկացած նշան կամ գծանշում, որը կիրառվում է ոչ այն իմաստով, ինչ նախատեսված է կոնվենցիայով: Բացի այդ, ՀՀ տարածքում կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից 15 տարվա ընթացքում պետք է փոխարինել ցանկացած նշան կամ գծանշում, որը չի համապատասխանում կոնվենցիայով սահմանված համակարգին: «Ինչպես նաև, պետք է միջոցներ ձեռնարկել՝ արգելելու այնպիսի ցուցատախտակների և ազդագրերի տեղադրումը, որոնք կարող են շեղել երթևեկության մասնակիցների ուշադրությունը: Ներկայումս «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիային կողմ է 65 պետություն: Վավերացնելով այն՝ Հայաստանը անցում կկատարի խորհրդային տարիներից ընդունված ճանապարհային նշանների համակարգից դեպի ավելի արդիական և միջազգայնորեն ընդունված համակարգ: Կոնվենցիան լրացուցիչ խթան կհանդիսանա ՀՀ ավտոմոբիլային ճանապարհները նշաններով և գծանշումներով առավել հագեցված դարձնելու համար»,- ասել է Գագիկ Գրիգորյանը: Քննարկման վերջում քվեարկության դրվեց «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերացնելուն դրական եզրակացություն տալու հարցը: 6 «կողմ» ձայնով որոշումն ընդունվեց: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին |