Ֆերմերներ. Անասնակերի թանկացումը՝ մսի գնաճի հիմնական պատճառ31 հունվարի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Շուկայում գրանցված մսի գնաճը հիմնականում անասնակերի թանկացման հետևանք է: Այս մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանն ասել են անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերները: Խոզաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկել են, որ անասնակերի պահեստային ֆոնդ ստեղծվի, ինչը թույլ կտա խուսափել խոզի մսի գնի տատանումից՝ հաշվի առնելով, որ գնի ձևավորման 80%-ը անմիջականորեն պայմանավորված է անասնակերի գնով: Ըստ նրանց՝ խոզի մսի գնաճը մասամբ պայմանավորված է միջազգային շուկայի գնային քաղակաքականությամբ և անասնակեր հանդիսացող գարու և ցորենի թանկացմամբ: Հացահատիկի շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ներկայումս մոտ 40% գնաճ կա: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անասնաբուծության զարգացմանը միտված պետական օժանդակության ծրագրերի մշակմանը, գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրմանը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներ» ծրագրի շրջանակում 2017 թվականին իրականացվածախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքներին, պարտադիր սպանդանոցային մորթին անցմանգործընթացին առնչվող հարցեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |