Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումներին 1 փետրվարի 2018 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին: Այդ մասին ասվել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի հետ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպմանը: Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Դեսպան Ռիչարդ Միլսը ողջունել է նախաձեռնված բարեփոխումները և վերահաստատել ԱՄՆ՝ այդ գործընթացին օժանդակությունը շարունակելու պատրաստակամությունը: «ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության տարաբնույթ ծրագրերի միջոցով աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին, որը միտված է ժողովրդավարության ու ներդրումների համար բարենպաստ պայմանների ձևավորմանը», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Զրուցակիցներն անդրադարձել են հաջորդ շաբաթ նախատեսվող՝ ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկմանը, որի ժամանակ ներկայացվելու են տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը, ընթացիկ նախաձեռնությունները և արձանագրված արդյունքները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում համատեղ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը: «Բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջող իրականացմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը», - նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |