Վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն փետրվարի 1-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Նախատեսված է նաև վարչապետի մասնակցությունը և ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ԵՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն ինտեգրացիոն միավորման զարգացմանն ու իրավապայմանագրային բազայի կատարելագործմանն առնչվող հարցեր: Օրակարգում ընդգրկված են տրանսպորտային շուկայում մրցակցության և ագրոարդյունաբերական համալիրում գործակցության հարցեր: Նախատեսվում է քննարկել նաև մակրոտնտեսական իրավիճակն անդամ երկրներում և փոխադարձ առևտրի վիճակը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---