ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 57-ՐԴ ՆԻՍՏՈՒՄ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԲԱՔՎԻ ԻՄԻՋԻ ՎՐԱ19 սեպտեմբերի 2002 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւի մեղադրանքները, հնչած Հայաստանի հասցեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 57-րդ նիստում, բացասաբար են ընկալվել նիստի մասնակիցների կողմից: Ինչպես «Պրոմեթեւս» հեռուստակայանին է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, այդ օրերին, երբ աշխարհի բոլոր երկրների ուշադրությունը գամված էր իրաքյան հիմնահարցին, Գուլիեւի խոսքը բոլորովին անտեղի հնչեց: «Տվյալ հայտարարությունները բացսաբար անդրադարձան հենց Ադրբեջանի վրա, քանի որ նիստի բոլոր մասնակիցների համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը օգտագործում է ցանկացած միջոց իր նեղ քաղաքական հարցերը լուծելու համար»,-ասել է նա: «Որոշելով այս անգամ եւս օգտվել իրավիճակից, Ադրբեջանը մեղադրեց Հայաստանին այն բանում, որ նա, ինչպես եւ Իրաքը, չի կատարում ՄԱԿ-ի որոշումները»,- ասել է նախրարը: Հավանաբար, ադրբեջանական կողմը, նախարարի խոսքերով, մոռացել է, որ Հայաստանին ՄԱԿ-ի կողմից ոչ մի պահանջ կամ որոշում չի առաջադրվել: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ադրբեջանը, ելնելով իր նեղ քաղաքական շահերից, նման զրպարտությունների էր դիմել նաեւ ԱՄՆ-ում անցյալ տարվա սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո` ջանալով ահաբեկչության համատեքստում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Օսկանյանի խոսքերով, երկրորդ անգամ նման քայլը արդեն չէր կարող որոշակի դժգոհություն չառաջացնել նիստի մասնակիցների մոտ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |