2017-ին մոտ 40%-ով ավելի շատ կոնյակ է արտադրվել

2017-ին մոտ 40%-ով ավելի շատ կոնյակ է արտադրվել

PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունը 2016 թվականի համեմատ աճել է 39,4%-ով:

Ազգային վիճակակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 30 մլն լիտր կոնյակ՝ 2016թվականի 21,5 մլն -ի դիմաց:

Աճել են նաև գինու արտադրության ծավալները՝ 30%-ով, շամպայնինը` 10%-ով, և գարեջրինը՝ 21%-ով. հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է համապատասխանաբար՝ 8,8 մլն լիտր, 20,4 մլն լիտր և 863.800 լիտր:

Անկում են գրանցել օղու արտադրության ծավալները՝ մոտ 12%-ով, լիկյորինը՝ 40%-ով, և վիսկիինը՝ 28%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---