Ալգորիթմը փոխելուց հետո օգտատերերը Facebook-ում օրական 50 մլն ժամ պակաս են անցկացնում 1 փետրվարի 2018 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի օգտատերերը սոցցանցում օրական 50 մլն ժամ պակաս են սկսել անցկացնել այն բանից հետո, երբ ընկերությունը փոխեց որոշ ալգորիթմեր: Այդ մասին հայտարարել է սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ մեկնաբանելով 2017-ի 4-րդ եռամսյակի արդյունքները: «Վերջին փոփոխություններից հետո մենք սկսեցինք ավելի քիչ վիրուսային տեսանյութեր ցուցադրել լրահոսում՝ համոզվելու համար, որ օգտատերերի ժամանակն օգուտով է անցել: Ընդհանուր առմամբ փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ամեն օր Facebook-ում անցկացված ժամերը կրճատվել են 50 միլիոնով»,-ասել է Ցուկերբերգը: Ցուկերբերգը չի նշել, թե օգտատերը միջինը որքան ժամանակ է անցկացնում սոցցանցում: Նա նշել է, որ ընկերությունը մտադիր է փոփոխություններ կատարել, որոնք հանգեցրել են այդ ցուցանիշի կրճատմանը: Ըստ Ցուկերբերգի, երկարաժամկետ հեռանկարում դա միայն օգուտ կբերի սոցցանցի հանրությանն ու բիզնեսին, գրում է Vc.ru-ն: «Մենք դա անում ենք խրախուսելու համար կարևոր կապերը մարդկանց միջև՝ բովանդակության պասիվ սպառման փոխարեն»,-ասել է Ցուկերբերգը: Ամեն օր Facebook-ը 1,4 մլրդ օգտատեր է ունենում, մեկ տարում այդ ցուցանիշն աճել է 14%-ով: Վերլուծաբանները ավելի մեծ աճ էին ակնկալում ՝ 1,41 մլրդ: Recode-ը նշում է, որ դա ամենօրյա աճի ամենացածր ցուցանիշն է եռամսյակում վերջին 2 տարվա ընթացքում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |