ՄՕԿ. CAS որոշումը դեռ չի երաշխավորում արդարացված ՌԴ մարզիկների մասնակցությունն Օլիմպիադային 1 փետրվարի 2018 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ 28 մարզիկի արդարացնելու վերաբերյալ Մարզական վերաքննիչ դատարանի (CAS) որոշման կապակցությամբ՝ նշելով, որ CAS որոշումը դեռ չի երաշխավորում նրանց մասնակցությունն Օլիմպիադային: 28 ռուսաստանցի մարզիկ ցմահ զրկվել էր Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, իսկ նրանց արդյունքները 2014-ի Օլիմպիադայում զրոյացվել էին: «ՄՕԿ-ը գոհունակությամբ է ընդունել CAS որոշումը, մի կողմից, սակայն, մյուս կողմից՝ հիասթափված է: Մի կողմից 11 մարզիկի դեպքում հակադոպինգային կանոնների խախտումը հաստատում է սիստեմատիկ խախտումները Սոչիի Օլիմպիադայի հակադոպինգային համակարգում: Մյուս կողմից ՄՕԿ-ը շատ է ափսոսում, որ հանձնաժողովի անդամները չեն օգտագործել հակադոպինգային համակարգում սիստեմատիկ խախտումների գոյության ապացույցները մյուս 28 դեպքում: CAS որոշումը դեռ չի նշանակում, որ արդարացված մարզիկները կհրավիրվեն մասնակցելու Օլիմպիադային»,-ասվում է ՄՕԿ պաշտոնական հայտարարության մեջ, գրում է championat.com-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |