2015/16-ին Մխիթարյանն ու Օբամեյանգը միասին 106 միավոր են հավաքել «գոլ+փոխանցում» համակարգով 1 փետրվարի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրյանը և «Արսենալում» նրան միացած «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկին թիմակիցներ են: Դորտմունդի «Բորուսիայում» նրանք 3 խաղաշրջան են միասին անցկացրել: Գաբոնացի ֆուտբոլիստը «Բորուսիայում» խաղացել է 2013 թվականի հուլիսից: Նույն թվականին ակումբ է տեղափոխվել նաև վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալը» Օբամեյանգի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել, իսկ տրանսֆերը ռեկորդային գումար է արժեցել: Վերջին համատեղ 2015/16 խաղաշրջանում Մխիթարյանն ու Օբամեյանգը միասին 106 միավոր են հավաքել «գոլ+փոխանցում» համակարգով, որը գերազանց արդյունք է, գրում է sports.ru-ն: 2015/16 խաղաշրջանում Մխիթարյանը դարձել է 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Օբամեյանգը՝ 39 գոլի և 12 փոխանցման: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ», ընդգրկվել է հունվարի լավագույն ֆուտբոլային տրանսֆերներիխորհրդանշական հավաքականում: Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |