ՌԴ ՆԳՆ․ Երկրում մոտ 230.000 հայ «խոպանչի» կա 1 փետրվարի 2018 - 18:52 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 25.144 հայաստանցի: Այս մասին հաղորդում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը: Նշված ժամանակաշրջանում 657 հազար հայաստանցի միգրացիոն հաշվառման է կանգնել, 342 հազարը դուրս եկել հաշվառումից, այսինքն, դեկտեմբերի դրությամբ երկրում էր գտնվում մոտ 265 հազար միգրանտ (ներառյալ՝ արտագնա աշխատանքի մեկնողները)։ 232 հազար մարդ նշել է, որ գտնվում է ՌԴ-ում աշխատանքի նպատակով։ Եվս 143 հազար քաղաքացի մշտական կամ ժամանակավոր բնակության թույլտվություն ունեն։ 2016 թվականին ռուսական անձնագիր ստացած հայաստանցիների թիվը կազմել է 22.264, 2015-ին՝ 18.653: 2015-ի դեկտեմբերի տվյալներով Ռուսաստանում էր գտնվում ՀՀ մոտ 488.500 քաղաքացի: Նրանցից 321.700-ը տղամարդ է, 166.800-ը` կին: ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների մեծ մասը (394.600 մարդ) աշխատունակ է` 18-59 տարեկան: Հարևան Ադրբեջանից 2017 թվականին ՌԴ քաղաքացի է դարձել 10.394 մարդ, իսկ Վրաստանից՝ 2535: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |