11 ամսում ՀՀ-ի ու Ղազախստանի միջև 51,2%-ով ապրանքաշրջանառության աճ է եղել

11 ամսում ՀՀ-ի ու Ղազախստանի միջև 51,2%-ով ապրանքաշրջանառության աճ է եղել

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-նոյեմբերի ամիսներին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51,2%-ով: ՀՀ կառավարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ասել է Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում:

Կարեն Կարապետյանը նաև գործընկերոջը տեղեկացրել է Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ այդ, ինչպես նաև այլ արտոնյալ առևտրային ռեժիմների առկայությունը լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանի միջոցով այլ խոշոր շուկաներ մուտք գործելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---