Մխիթարյանը Եվրոպայի լիգայում 77 համարի շապիկով է խաղալու![]() 2 փետրվարի 2018 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ու լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայում հանդես է գալու ոչ թե 7, այլ 77 համարի մարզաշապիկով։ Ինչպես հայտնում է Goal-ը, Մխիթարյանը չի կարողանա հագնել ԱՊԼ համար նախատեսված համարով մարզաշապիկը, քանի որ 7 համարի տակ Եվրոպայի լիգայում արդեն հանդես է եկել Ալեքսիս Սանչեսը։ Վերջինս տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Մխիթարյանի փոխարեն, սակայն Եվրոպայի լիգայում «Արսենալի» կազմում 1 հանդիպում է անցկացրել։ Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել ՄՅՈՒ-ից 2018-ի հունվարին։ Մանկունիանցիների կազմում նա անցկացրել է մոտ մեկուկես տարի։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |