Բելառուս փորձագետ․ ՀՀ-ն կարողացել է կանխել «Պոլոնեզների» վաճառքն Ադրբեջանին![]() 2 փետրվարի 2018 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կասեցրել է Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգերի վաճառքը: Ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ, այսպիսի հայտարարություն է արել բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը: Նրա խոսքով, երկիրը ցանկանում էր վաճառել համակարգերը Ադրբեջանին, սակայն Հայաստանը դեմ է եղել: «Գործարքը չի կայացել. ՀԱՊԿ-ի մեր գործընկերը դեմ էր: Հնարավոր է՝ «Պոլոնեզ» համակարգերի առաջին գնորդը Ղազախստանը դառնա», - ասել է վերլուծաբանը: Նա նաև հայտնել է, որ Բելառուսը պատրաստվում է ոչ մահաբեր սպառազինություն վաճառել Հայաստանին: Ավելի վաղ, ԶԼՄ-ներն ակտիվորեն շրջանառում էին Բելառուսի և Ադրբեջանի միջև $170 մլն-ի սպառազինության ձեռքբերման գործարքի մասին լուրը: Նշվում էր, որ Ադրբեջանի գործարքը Բելառուսի հետ «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգերի գնման վերաբերյալ կայացել է, և կանխավճար է տրվել համակարգերի առաքման համար: Ադրբեջանը սկսեց հետաքրքրվել բելառուսական արտադրության համազարկային համակարգերով Հայաստանում «Իսկանդեր-Է» համակարգերի հայտնվելուց հետո: «Պոլոնեզը» չին-բելառուսական համազարկային կրակի ռեակտիվ կայան է։ Կայանը նախատեսված է 8 հրթիռի արձակման համար, հեռահարությունը կազմում է 50-200 կմ: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |