ԶԼՄ-ներ. Մանչինին Իտալիայի ֆուտբոլի հավաքականի ղեկավարի ամենահավանական թեկնածուն է 2 փետրվարի 2018 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ըստ իտալական ԶԼՄ-ների, ռուսական «Զենիթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է: Gazzetta dello Sport և Corriere dello Sport պարբերականները նրան են ամենահավանական թեկնածուն համարում: Նշվում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է հրաժարագին առաջարկել Մանչինիի համար, որը երկարաժամկետ պայմանագիր ունի ռուսական թիմի հետ: Մասնագետը սկսել է աշխատել «Զենիտի» հետ ընթացիկ խաղաշրջանի սկզբին, գրում է championat.com-y: Ավելի վաղ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հանձնակատար Ալեսանդրո Կոստակուրտան հայտնել էր, որ Մանչինին Իտալիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկն է: Իտալիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ ԱԱ-2018-ի եզրափակիչ, որի հետևանքով գլխավոր մարզիչ Ջանպիերո Վենտուրան նոյեմբերին հեռացավ պաշտոնից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքy Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը |