Գյուղապահովագրության ներդրման փորձնական ծրագրին €10 մլն կհատկացվի 2 փետրվարի 2018 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրի շրջանում գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից €5 մլն-ի չափով դրամաշնորհ և նույնքան էլ պետական բյուջեից համաֆինանսավորում կտրամադրվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ ակնկալվում է ծրագրի հետագա քայլերը մշակել միջազգային փորձագետների հետ: Հանդիպմանը կարևորվել է վնասի գնահատման ինստիտուտի ներդրումը, «Նարմա» բյուրոյի ձևավորումը, որով կգնահատվեն բնածին աղետների վնասները, բյուրոն կզբաղվի նաև ապահովագրական պոլիսների մշակմամբ: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին՝ նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ և արդյունավետ իրականացնելու հարցում, ինչի արդյունքում հնարավոր կլինի 2019 թվականից վաճառել ապահովագրական պոլիսները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին |